Խորհրդակցությունը «Մեղրի Փոքր թաղի ժառանգության հանգույցի վերականգնում» ենթածրագրի վերջնական փորձաքննության ավարտին Մեղրիի համայնքապետարանի կողմից կատարվելիք աշխատանքների մասին էր:
ՀՏԶՀ-ին ուղղված 2021 թվականի նոյեմբերի 23-ի թիվ Ե-1597 գրությանը համապատասխան Մեղրիի համայնքապետարանը պարտավորվել է իր միջոցներով վերանորոգել համայնքային մեկ սենյականոց տարածք, բարելավել կենցաղային պայմանները և հատկացնել ներկայում <<Փոքր թաղ>> պատմամշակութային թաղամասի սպիտակ տանը բնակվող կնոջը մինչև վերջնական փորձաքննության ավարտը: Քննարկվեց վերանորոգման աշխատանքները սկսելու գործընթացի մանրամասները: |