Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 60-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2023 թվականի N 60-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՔՍՏՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԳՈՒՅՔԱԳՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի քաղաքային և սահմանամերձ բնակավայրերի բնակչության պատսպարման համար բնակելի շենքերի, ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների և մարդկանց կուտակումներ ունեցող օբյեկտների (առևտրի, մարզական և մշակութային հաստատություններ) թաքստոցների գույքագրման և ըստ թաքստոցների բնակիչների ամրագրման տվյալները ճշտելու և առկա խնդիրները գույքագրելու նպատակով հանձնաժողով և աշխատանքային խմբեր հետևյալ կազմով`

Հանձնաժողովի նախագահ`

Բագրատ Զաքարյան - Մեղրի համայնքի ղեկավար

Հանձնաժողովի անդամներ`

Խաչատուր Անդրեասյան - Մեղրի համայնքի  ղեկավարի  առաջին տեղակալ

Աննա Նավասարդյան - Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար

Աբրահամ Սարգսյան - Մեղրիի համայնքապետարանի Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետ

Առաջին աշխատանքային խմբի ղեկավար`

Արմեն Անտոնյան - Ագարակի վարչական ղեկավար

Անդամներ`

Աշոտ Կարապետյան - «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի ի աշխ. ղեկ

Գևորգ Քեշիշյան – ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ  լ-տ

Գարիկ Ջանյան - Կարճևանի վարչական ղեկավար

Ռոմիկ Պողոսյան - Լեհվազի վարչական ղեկավար

Վլադիկ Գևորգյան - Վարդանիձորի վարչական ղեկավար

Հայկ Հովհաննիսյան - Լիճքի վարչական ղեկավար

Անդրանիկ Կարապետյան – Տաշտունի վարչական ղեկավար

Երկրորդ աշխատանքային խմբի ղեկավար`

Անդրանիկ Մանուկյան - Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և զորահավաքների կազմակերպման պատասխանատու

Անդամներ`

Ղուկաս Կարապետյան - Մեղրի համայնքի ղեկավարի խորհրդական

Հերմինե Օհանյան - Պաշտպանության գծով աշխատանքների իրականացման պատասխանատու

Էդգար Սարգսյան - «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի ճարտարագետ

Սուրեն Հայրապետյան - «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխ. ղեկ

Արմեն Հովհաննիսյան - ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ, փ/ծ լ-տ

Ալիկ Թումանյան - Շվանիձորի վարչական ղեկավար

Ալեքսան Բոյաջյան - Նռնաձորի վարչական ղեկավար

Աշոտ Դանիելյան - Ալվանքի վարչական ղեկավար

2.Թաքստոցների և առկա խնդիրների գույքագրման աշխատանքները սկսել 2023թ. հունվարի 24-ից և ավարտել ու կազմված փաստաթղթերը հաստատմանը ներկայացնել մինչև 2023թ. փետրվարի 28-ը:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Մեղրի համայնքի առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Չի գործում
Կարգավիճակի հիմք՝Որոշում 915-Ա (28.11.2023թ.)
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner