Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով <<ԿՈՒՐՈՒՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Լալա Գաբրիելյանի ՝ համայնքի ղեկավարին ուղղած 2022 թ. օգոստոսի 17-ի N 3730-Տ դիմումը՝
1․Լուծել 2019 թվականի դեկտեմբերի 12-ին <<Կուրուս>> ՍՊԸ-ի հետ կնքված հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: