Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն և 2024 թվականի հունիսի 25-ի N67-Ա որոշումները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խոցելի ընտանիքներին սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 3-ի թիվ 1 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի (10-07-01-51) այլ նպաստներ բյուջեի (4729) հոդվածից դրամական օգնություն տալ ներքոհիշյալ քաղաքացիներին՝
1) Արթուր Մելսիկի Համբարձումյանին՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ,
2) Թամարա Ստեփանի Հարությունյանին՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
3) Արթուր Ալեքսանդրի Պետրոսյանին՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ։