Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 օգոստոսի 2025 թ.

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ Մ․ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գևորգ Արմենի Թումանյանի (ծնված՝ 18.05.1990թ.) դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մեղրի համայնքի Մ․ Օհանջանյան փողոցի 22 հասցեում գտնվող բնակելի տանը ամրակայված հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 0,03672 հա, որից 0,02 հա մակերեսով հողամասը Գևորգ Արմենի Թումանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,01672 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել Գևորգ Արմենի Թումանյանին՝ որպես անհատույց սեփականություն: Հաշվի առնելով, որ բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և նրա վրա ամրակայված շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջներին, չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Վերականգնել Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մ․ Օհանջանյան փողոցի 22 հասցեում գտնվող, Գևորգ Արմենի Թումանյանի սեփականությունը հանդիսացող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,02 հա մակերեսով օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,01672 հա հողամասի հողհատկացման հիմքերը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0030-0007)՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ:

2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՀԱՅԿՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner