Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 սեպտեմբերի 2022 թ.

ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԽԻԹԱՐ ՍԵՅՐԱՆԻ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, հաշվի առնելով Կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը և Վարդուհի Սամվելի Սարգսյանի համայնքի ղեկավարին ուղղած 15.09.2022թ. N4261-Ք դիմումը ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Թումանյան փողոց 11Ա հասցեում գտնվող, Վարդուհի Սամվելի Սարգսյանին և Մխիթար Սեյրանի Զաքարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,07876 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0031-0007, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11082022-09-0045) 501,1 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տունը, 51,4 քմ ընդհանուր մակերեսով ծածկերը (3 հատ), 46,1 քմ մակերեսով լողավազանը, 5,1 քմ մակերեսով սանհանգույցը և 19,65 քմ ընդհանուր մակերեսով պարիսպները (6 հատ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2. Տեղեկացնել Վարդուհի Սամվելի Սարգսյանին, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Մեղրի համայնքի բյուջեի 900305083306 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ սահմանված վճարները՝

1) 501,1 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տան համար 605 830 (վեց հարյուր հինգ հազար ութ հարյուր երեսուն) ՀՀ դրամ (501,1 քմ x 10 000 դրամ x 0,1209= 605 830 ՀՀ դրամ),

2) 51,4 քմ ընդհանուր մակերեսով ծածկերը 62 145 (վաթսուներկու հազար հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ (51,4 քմ x 10 000 դրամ x 0,1209= 62 145 ՀՀ դրամ),

3) 46,1 քմ ընդհանուր մակերեսով լողավազանի համար 55 735 (հիսուն հինգ հազար յոթ հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ (46,1 քմ x 10 000 դրամ x 0,1209= 55 735 ՀՀ դրամ),

4) 5,1 քմ ընդհանուր մակերեսով սանհանգույցի համար 6170 (վեց հազար հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ (5,1 քմ x 10 000 դրամ x 0,1209= 6170 ՀՀ դրամ),

5) 19,65 քմ ընդհանուր մակերեսով պարիսպների համար 23 760 (քսաներեք հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ (19,65 քմ x 10 000 դրամ x 0,1209= 23 760 ՀՀ դրամ)։

3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի վրա:

7.Որոշման կատարման հսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner