Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ, 63-րդ և 66-րդ հոդվածների դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 26-ի N2/փ-228 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն, որպես առաջնահերթ միջոցառում, բնակավայրերի նշանակության 0,006 հեկտար այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 09-002-0045-0008-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակության՝ տրանսֆորմատորային ենթակայան կառուցելու համար։
2,Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիայի «էներգետիկայի հողեր գործառնական նշանակության 0,006 հա հողամասը /կադաստրային ծածկագիր 09-002-0045-0008-ից/ 73260 /յոթանասուներեք հազար երկու հարյոր վաթսուն/ ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությանը։
3.Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։