Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ․ 07 հուլիսի թիվ ՍԴ2/0052/02/22 վճիռը, Մեղրի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 10 արձանագրությունը և Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի 1-ին բնակելի թաղամաս 15 հասցեի բնակիչ Արմեն Վարդանի Հայրապետյանի սեպտեմբերի 1-ի N 3619-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի 1-ին բնակելի թաղամաս 15 հասցեի բնակիչ Արմեն Վարդանի Հայրապետյանին (ծնված՝ 21.02.1992թ․, ՆՔ՝ 006305015) սահմանել խնամակալ եղբոր՝ դատարանի վճռով անգործունակ ճանաչված Տիգրան Վարդանի Հայրապետյանի (ծնված՝ 18․05․2003 թ․, անձնագիր՝ AU 0679539) նկատմամբ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։