Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N118-Ն որոշումը, Ժորա Սարգսյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2025 թվականի հունվարի 31-ի N436-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Ժորա Սարգսյանին (գրանցման համարը՝ 79.1406800) Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի 28 բնակարան 29 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքով: