Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 15-ի արտահերթ նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին.
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման աշխատանքների գործընթացի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին.
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N11-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վարձավճարի գոյացած պարտավորությունները զիջելու մասին.
5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար վճարելու մասին.
6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տերտերասարի ոսկու հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության համար «Պրո Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին.
7)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին.
8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը անհատույց շահագործման իրավունքով տրամադրելու մասին.
9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող՝ անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենցի փողոց թիվ 21 շենքի թիվ 5 բնակարանը անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին.
11)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,11844 հեկտար հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
12)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Արմեն Համլետի Ադամյանին օտարելու մասին.
13)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Դավիթ Ռազմիկի Դավթյանին օտարելու մասին.
14)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին.
15)Արմեն Վաչագանի Անտոնյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին.
16)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |