Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ մասերով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացու՝ համայնքի ղեկավարին ուղղած 2023 թվականի հուլիսի 31-ի թիվ 3349-Ք դիմումը` Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտվող, Ազատ Բենյամինի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող 09-005-0714-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսկան նշանակության 1,487 հա վարելահող հողատեսքից 0,7370 հա հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամաս կառուցելու նպատակով:
2.Համայնքի ղեկավաին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |