Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հունվարի 2023 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՔՍՏՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԳՈՒՅՔԱԳՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով`

                                                                                                           ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի քաղաքային և սահմանամերձ բնակավայրերի բնակչության պատսպարման համար բնակելի շենքերի, ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների և մարդկանց կուտակումներ ունեցող օբյեկտների (առևտրի, մարզական և մշակութային հաստատություններ) թաքստոցների գույքագրման և ըստ թաքստոցների բնակիչների ամրագրման տվյալները ճշտելու և առկա խնդիրները գույքագրելու նպատակով հանձնաժողով և աշխատանքային խմբեր հետևյալ կազմով`

Հանձնաժողովի նախագահ`

Բագրատ Զաքարյան - Մեղրի համայնքի ղեկավար

Հանձնաժողովի անդամներ`

Խաչատուր Անդրեասյան - Մեղրի համայնքի  ղեկավարի  առաջին տեղակալ

Աննա Նավասարդյան - Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար

Աբրահամ Սարգսյան - Մեղրիի համայնքապետարանի Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետ

Առաջին աշխատանքային խմբի ղեկավար`

Արմեն Անտոնյան - Ագարակի վարչական ղեկավար

Անդամներ`

Աշոտ Կարապետյան - <<Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում>> ՀՈԱԿ-ի ի աշխ. ղեկ

Գևորգ Քեշիշյան – ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ  լ-տ

Գարիկ Ջանյան - Կարճևանի վարչական ղեկավար

Ռոմիկ Պողոսյան - Լեհվազի վարչական ղեկավար

Վլադիկ Գևորգյան - Վարդանիձորի վարչական ղեկավար

Հայկ Հովհաննիսյան - Լիճքի վարչական ղեկավար

Անդրանիկ Կարապետյան – Տաշտունի վարչական ղեկավար

Երկրորդ աշխատանքային խմբի ղեկավար`

Անդրանիկ Մանուկյան - Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և զորահավաքների կազմակերպման պատասխանատու

Անդամներ` Ղուկաս Կարապետյան - Մեղրի համայնքի ղեկավարի խորհրդական

Հերմինե Օհանյան - Պաշտպանության գծով աշխատանքների իրականացման պատասխանատու

Էդգար Սարգսյան - <<Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում>> ՀՈԱԿ-ի ճարտարագետ

Սուրեն Հայրապետյան - <<Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում>> ՀՈԱԿ-ի աշխ. ղեկ

Արմեն Հովհաննիսյան - ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ, փ/ծ լ-տ

Ալիկ Թումանյան - Շվանիձորի վարչական ղեկավար

Ալեքսան Բոյաջյան - Նռնաձորի վարչական ղեկավար

Աշոտ Դանիելյան - Ալվանքի վարչական ղեկավար

2. Թաքստոցների և առկա խնդիրների գույքագրման աշխատանքները սկսել 2023թ. հունվարի 24-ից և ավարտել ու կազմված փաստաթղթերը հաստատմանը ներկայացնել մինչև 2023թ. փետրվարի 28-ը:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Մեղրի համայնքի առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner