Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41․1-րդ կետով, հիմք ընդունելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի դրույթները և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1․Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան, ապահովելով կատարողների /օգտագործողների/ համապատասխան որակավորման, գիտելիքների և հմտությունների պահանջը և /կամ/ տեխնիկական սարքավորումների պայմանները։
2․Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները՝ համաձայն հավելվածի։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: