Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից` 0,0001 հեկտար մակերեսով (09-005-0733-0019 կադաստրային ծածկագրով) հողամասը գովազդային /սոցիալական/ վահանակ տեղադրելու նպատակով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով), անհատույց, 10 տարի ժամկետով տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: