Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 24-ի N2 արտահերթ նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն 2022 թվականին օգտագործման, կառուցապատման իրավունքով տրամադրելու և օտարելու, հրապարակային սակարկությունների վարձավճարների և օտարման մեկնարկային գները հաստատելու մասին
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի Համայնքի 2022 թվականին օտարման կամ օգտագործման տրամադրման ենթակա հողամասերի ցանկը հաստատելու մասին
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի Մարզի Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 1-ի N 59 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.175 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.097 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին
7)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին
8)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
9)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին
11)Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին
|