Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143–րդ հոդվածի 9-րդ մասով, Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի թիվ 6 որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն՝ քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածակագիր՝ 09-005-0728-0008) 0,061 հեկտար բազմամյա տնկարկները (հատված ԳԲ-7) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառանական նշանակությամբ։
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների կատարումը: |