Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N93 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N89-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1)Հավելվածի 1-ին կետում «68» թիվը փոխարինել «67» թվով: 2)Հավելվածի 2-րդ կետից հանել «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մեղրիի տարածքային բաժին» մասը (տող 18,19,20,21):
3)«ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժին» մասի 24-րդ տողը շարադրել նոր խմբագրությամբ՝
|
ՀՀՍյունիքի մարզի Մեղրիիհամայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժնիգլխավորմասնագետ
|
5
|
|
850000
|
10200000
|
4)26-րդ տողի 3-րդ սյունակում «11» թիվը փոխարինել «12» թվով, 5-րդ սյունակում «1800000»թիվը փոխարինել «1970000» թվով, 6-րդ սյունակում «21600000» թիվը փոխարինել «23640000» թվով։
5)62-րդ տողի 3-րդ սյունակում «68» թիվը փոխարինել «67» թվով, 4-րդ սյունակում «6282840» թիվը փոխարինել «5884717» թվով, 5-րդ սյունակում «10491765» թիվը փոխարինել «10263642» թվով, 6-րդ սյունակում «125901180» թիվը փոխարինել «123163704» թվով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոխոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու պահից։
|