Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 575-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2022 թվականի N 575-Ա

ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, հաշվի առնելով Մեղրի համայնքի ավագանու 15 սեպտեմբերի 2022 թվականի « Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 92-Ա որոշումը, Կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը` չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2022OXXLZB և Սպարտակ Վոլոդյայի Մարտիրոսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 16․09․2022թ․ N4274-Ք դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, Սպարտակ Վոլոդյայի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0,15574 հա կորիզավոր և 0,05826 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասում /կադաստրային ծածկագիր 09-005-0735-0002/ ինքնակամ կառուցված 56 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը և 44 քմ մակերեսով ծածկը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող՝ Սպարտակ Վոլոդյայի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0,15574 հա կորիզավոր և 0,05826 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասում /կադաստրային ծածկագիր 09-005-0735-0002/ կառուցված շինությունները դիտել որպես գույքի մեկ միավոր և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Զորավար Անդրանիկի փողոց 5-րդ փակուղի 9» հասցե /Կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09005EELLWCV/:

3. Տեղեկացնել Սպարտակ Վոլոդյայի Մարտիրոսյանին, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Մեղրի համայնքի բյուջեի 900305083306 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշմամբ սահմանված վճարները՝

1) 56 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան համար 67704 (վաթսունյոթ հազար յոթ հարյուր չորս) ՀՀ դրամ (56 x 10 000 դրամ x 0, 1209 = 67704 ՀՀ դրամ)

2) 44 քմ մակերեսով ծածկի համար 53196 (հիսուներեք հազար հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ (44 x 10 000 դրամ x 0, 1209 = 53196 ՀՀ դրամ)։

4․ Տեղեկացնել Սպարտակ Վոլոդյայի Մարտիրոսյանին, որ Մեղրի համայնքի բյուջեի 900305081433 հաշվին պետք է վճարի 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ՝ հասցե տրամադրելու համար։

5.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

6.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

8.Որոշման կատարման հսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner