Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 46-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ՆԻԿՈԼԱՅ ՄԻՍԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Նիկոլայ Միսակի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Ագարակ քաղաք Ազատամարտիկների փողոց 69 հասցեում գտնվող 94,1 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 128 քմ արտաքին մակերեսով գոմը և նրանց համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,08363 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0070-0041, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 25022022-09-0054 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Նիկոլայ Միսակի Հովհաննիսյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի սահմանված գներով.

1) Բնակելի տան համար 30 000 դրամ x 0,1209 x 94,1 քմ =341 301/ երեք հարյուր քառասունմեկ հազար երեք հարյուր մեկ/ ՀՀ դրամ,

2) Գոմի համար 20 000 դրամ x 0,1209 x 128 քմ =309 504/ երեք հարյուր ինը հազար հինգ հարյուր չորս/ ՀՀ դրամ,

3) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 1221 դրամ x 836,3քմ = 1021122 /մեկ միլիոն քսանմեկ հազար հարյուր քսաներկու / ՀՀ դրամ:

4) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա): 2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.34 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner