Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 10-ի՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N93 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 89-Ա որոշման 2-րդ կետը՝ հետագա փոփոխություններով հանդերձ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: |