Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N5 արտահերթ նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 24-ի N 14-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություններ կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը հողամասեր օտարելու մասին
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականությանը պատկանող տարածքները հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի Քաջարան-Ագարակ հատվածի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությանը ուղղակի վաճառքով օտարելու մասին
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի N 105-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի 116-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանների վարման կարգը և ձևերը հաստատելու մասին
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |