Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Մեղրի համայքնի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու թվով 4 խմբակցություններից յուրաքանչյուրի համար նախատեսել 1 /մեկ/ գործավարի հաստիք:
2.Գործավարի համար սահմանել ամսական 91300 /իննսունմեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ աշխատավարձ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |