Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 ապրիլի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 02-Ի ԹԻՎ 98-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաք, Գործարարների փողոց, 30/2 հասցեում գտնվող` Սամվել Բագրատի Զաքարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 09-005-0753-0002 կադաստրային ծածկագրով 0.14625 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասի բաժանումից առաջացած 0.09088 հա և 0.05537 հա մակերեսներով առանձին գույքային միավորներին տրամադրել՝

1)0.09088 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Գործարարների փողոց, 30/2» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09999E99TWNE/.

2)0.05537 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Գործարարների փողոց, 30/4» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 080116JMGBTB/:

2. Ուժը կորցրած ճանաչել Մեղրի համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 02-ի «Անշարժ գույքի բաժանումից առաջացած գույքային միավորները հասցեավորելու մասին» թիվ 98-Ա որոշումը:

3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԼՈՒՍԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝45198651-6208-42e8-87ef-75cdac606ad5



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner