Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 116-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով և 84-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի N 105-Ա որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի 1-ին  ենթակետը, 2022 թվականի նոյեմբերի 22-ի N -Ա որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հաստատել  «Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի անդամների անհատական կազմը՝ համաձայն N1 հավելվածի:

2.Հաստատել «Կրթության, մշակույթի, կանանց և երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի» խորհրդակցական մարմնի անդամների անհատական կազմը՝ համաձայն N2 հավելվածի:

3.Խորհրդակցական մարմինների նախագահը Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանն է: Համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ, խորհրդակցական մարմինների նախագահի գործառույթներն իրականացնում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալը:

4.Խորհրդակցական մարմինների քարտուղարը աշխատակազմի քարտուղարն է:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՈՒՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(36.00 Կբ) Հիմնավորում
(16.61 Կբ) Հավելված 1
(18.17 Կբ) Հավելված 2
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner