Այսօր: Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 1-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15–Ի N 1 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ  հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2023 թվականի փետրվարի 15-ի N 1 հերթական նիստի օրակարգը`

1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը 2023 թվականին օգտագործման, կառուցապատման իրավունքով տրամադրելու ևօտարելու, հրապարակային սակարկությունների վարձավճարների և օտարման մեկնարկային գները հաստատելու մասին

2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2023 թվականին օտարման կամ օգտագործման տրամադրման ենթակա հողամասերի ցանկը հաստատելու մասին

3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին

4)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու ևհողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճար սահմանելու մասին

5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Զոյա Գրիգորի Գրիգորյանին օտարելու մասին

6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականությանը պատկանող տարածքները հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի Քաջարան-Ագարակ հատվածի  շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի հանրապետությանը ուղղակի վաճառքով օտարելու մասին

7)Մեղրի համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին

9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աղբահանության ծառայության դիմաց գանձվող տեղական վճարի պարտավորությունների զիջման արտոնություն տրամադրելու մասին

10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի վարձավճարի տույժերը զիջելու մասին

11)Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին

12)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՈՒՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner