Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N141-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Նվազեցնել Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Ընդ․ բնույթի հանրային ծառ․» (01․06.01.51) ծրագրի «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածից 330 000 (երեք հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ և ավելացնել «Կանաչապատում․» (05․06.01.51) ծրագրի «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4655 հոդվածին:
2․Նվազեցնել Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Ընդ․ բնույթի հանրային ծառ․» (01․06.01.51) ծրագրի «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածից 110 000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ և ավելացնել «Պարտադիր վճարներ» 4823 հոդվածին: