Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N93-Ն որոշումը և Եղիշե Զաքարյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2022թ. դեկտեմբերի 06-ի N5522-Ք հայտը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Եղիշե Զաքարյանին (գրանցման համարը` 79․1219546) թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարարների 30 հասցեում գտնվող լցակայանում 2022 թվականի դեկտեմբերի 01-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու սեղմված բնական գազի վաճառքով: