Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 112-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ԼԻՃՔՎԱԶ» ՓԲԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                   ՈՐՈՇՈՒՄ Է

1․ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի և «Լիճքվազ» ՓԲԸ-ի միջև 2017 թվականի մայիսի 10-ին կնքված՝ Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում գտնվող 0,0078 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-037-0204-0094), 0,0029 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-037-0204-0095), 0,0778 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-037-0204-0092) և Վարդանիձոր բնակավայրում գտնվող 0,00143 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0401-0014) գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի հողամասերի սերվիտուտի պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգել 3 (երեք) տարով՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը։ 

2․«Լիճքվազ» ՓԲԸ-ի հետ կնքել համաձայնագիր՝ 2017 թվականի նոյեմբերի 10-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի սերվիտուտի պայմանագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ։ 

3․Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի սերվիտուտի պայմանագրերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրերի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են սերվիտուտ պահանջողի միջոցների հաշվին: 

4.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱՎԱԶԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.53 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner