Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N962-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N85-Ն որոշումը և Վիոլետա Հակոբյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2021թ.հոկտեմբերի 20-ի N3773-Ֆ հայտը.
Վիոլետա Հակոբյանին թույլատրել (գրանցման համարը` 83․1092440) Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ․ Անդրանիկի փողոցի թիվ 31/1 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում 2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում աշխատելու ժամը 24:00-ից հետո: