Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Մեղրի համայքնի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու թվով 4 խմբակցություններից յուրաքանչյուրի համար նախատեսել 1 /մեկ/ փորձագետի և 1 /մեկ/ գործավարի հաստիք:
2.Գործավարի համար սահմանել ամսական 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ փորձագետի համար՝ 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ աշխատավարձ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |