Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի 2024 թվականի մարտի 19-ի հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N11-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
2)Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին,
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Նարեկ Հակոբի Նավասարդյանին օտարելու մասին
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |