Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N843-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N93-Ն որոշումը, Ռուզաննա Ամիրխանյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2022թ. հունվարի 24-ի N 243-Ֆ հայտը.
Անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Ամիրխանյանին (գրանցման համարը՝ 79.00980) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում թույլատրել 2022 թվականի հունվարի 01-ից մինչև 2022 թվականի ապրիլի 01-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ծխախոտի արտադրանքի վաճառքով: