|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 փետրվարի 2023 թվականի N 10-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՑԱԽՅԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների նկատմամբ (համակեցությամբ բնակվող) ընթացիկ առ 01.01.2023թ. և առ 31.12.2023թ. աղբահանության ծառայության դիմաց գանձվող տեղական վճարի գծով արտոնություն՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվա հաջորդող օրվանից: |
Կողմ -10 ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ ՄԻՔԱԵԼՅԱՆ ՄԱՐՅԱՄ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.54 Կբ)
Հավելված |
|
(31.19 Կբ)
Հիմնավորում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|