Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ՀՀ <<Աշխատանքային օրենսգրքի>> 186-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
Հաշվի առնելով, որ ք. Մեղրի, Ադելյան 5 հասցեում, <<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին պատկանող շենքում հիմնանորոգման աշխատանքները չեն ավարտվել, ինչի հետևանքով 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հնարավոր չէ նշված շենքում կազմակերպել Մեղրի քաղաքի մինչև 6* տարեկան երեխաների կրթադաստիարակչական և երեխաների խնամքի ապահովման գործունեությունը,ինչպես նաև մանկապարտեզի ծառայություններից օգտվել ցանակացող շահառուների պահանջարկը մասամբ բավարարելու և հարցի սրությունը մեղմելու նպատակով, կրթական պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած նախադպրոցական կրթական պետական չափորոշիչներին համապատասխան՝ երեխաների խնամքը կազմակերպելու և կրթական ծրագրերի յուրացումը միջին խմբերի սաների կողմից ապահովելու նպատակով, մինչև<<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շինարարական աշխատանքների ավարտը, թույլատրել Մեղրի համայնքի ղեկավարին՝
1.Ելնելով այն հանգամանքից, որ <<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի Լեհվազի մասնաճյուղի գործունեությունը իրականացվելու է հիմնանորոգված մասնաշենքում՝ <<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի միջին խմբերի գործունեությունը կազմակերպել գ. Լեհվազ, 3-րդ փողոց շենք 1 հասցեում գտնվող <<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի Լեհվազի մասնաճյուղի նախկին շենքում՝ համաձայն <<Նախադպրոցական կրթության մասին>> օրենքի։
2.Մանկապարտեզի միջին խմբերի անխափան գործունեությունը ապահովելու նպատակով հարկադիր պարապուրդում գտնվող անհրաժեշտ թվով աշխատակիցների վերադարձնել նախկին աշխատանքին և վճարումը կատարել օրենքով սահմանված կարգով։