Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N19-Ա որոշումը և Մուրադ Բորիկի Մովսեսյան՝ գնման նախապատվության առաջարկությունը ընդունելու մասին համաձայնագիրը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Ե.Չարենցի փողոցի 27/21 հասցեում գտնվող 70,12 քմ ընդհանուր մակերեսով շինությունը (ավտոտնակ և օժանդակ շինություն՝ նկուղ) և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00564 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0046-0067, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N09022024-09-0039 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել՝ 84 775 (ութսունչորս հազար յոթ հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամով (900305081482 հաշվեհամարին շինությունների համար՝ 10 000 դրամ x 0,1209 x 70,12 քմ = 84 775), 68 864 (վաթսունութ հազար ութ հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամով (900305081367 հաշվեհամարին պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար՝ 1221 դրամ x 56,4 քմ = 68 864) կառույցն իրականացրած ֆիզիկական անձ Մուրադ Բորիկի Մովսեսյանին:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ։
2)Անշարժ գույքի առքուվաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4․Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: