|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հոկտեմբերի 2023 թվականի N 103-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ սահմանված կարգի 46.2 կետի թ) ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից տրամադրված N5-3-Ջ/Կ-Մ-Ե ջրօգտագործման թույլտվությունը , «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերության գրավոր հայտը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի Այգեձոր 47 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող կադաստրային ծածկագիր 09-092-0102-0047) ջրային հողերի կատեգորիայի «հիդրոտեխնիկական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության 0.01407 հա հողամասը կառուցապատման իրավունքով մինչև 2025 թվականի դեկտեմբերի 16-ը տրամադրել «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սահմանելով 240 000 դրամ տարեկան վճար՝ պոմպակայանի կառուցման համար:
2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |
Կողմ -10 ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ ՄԻՔԱԵԼՅԱՆ ՄԱՐՅԱՄ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ | Դեմ -1 ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ | Ձեռնպահ -3 ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(422.33 Կբ)
|
|
(17.98 Կբ)
Հիմնավորում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|