Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գլխավոր հատակագիծը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղում գտվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-066-0007-0002 կադաստրային ծածկագրով 1,2418 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության հողամասը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների «հանգստի համար նախատեսված հողեր» գործառնական նշանակության:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: