Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 09-039-0308-0022 կադաստրային ծածկագրով 0.02709 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լիճք, Ծակքար թաղամաս, 8/22» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09039EQDMWCF/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: