Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածների դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 17-ի N2/փ-194 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն, որպես առաջնահերթ միջոցառում, գյուղատնտեսական նշանակության 0,01548 հեկտար այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 09-002-0153-0005-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ «կապի օբյեկտների հողեր» գործառնական նշանակության՝ բջջային կայանի օրինականացման համար։
2.Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։