Այսօր: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 52-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2023 թվականի N 52-Ա

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշմամբ սահմանված կարգի 46.2 կետի թ) ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 24-ին տրված «Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն» ՇԱԹՎ-29/514 թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 24-ին տրված NL-514 լեռնահատկացման ակտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն գյուղի Մեղրասար թաղամաս 1 հասցեում գտնվող 31,392 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 09-100-0592-0002) և Տաշտուն գյուղի Մեղրասար թաղամաս 2 հասցեում գտնվող 7,45269 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 09-100-0592-0003), պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման վարձավճարներ սահմանել տարեկան 4 708 800 (չորս միլիոն յոթ հարյուր ութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ և 1 108 800 (մեկ միլիոն հարյուր ութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:

 2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -11

ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ

ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(20.71 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner