Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածների դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 13-ի N2/փ-97 դրական եզրակացություւնն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի և Ագարակ քաղաքների գլխավոր հատակագծերում կատարել փոփոխություն և համաձայն 1․2․3 հավելվածների, որպես առաջնահերթ միջոցառում, հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրել
1) համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,0256 հեկտար այլ հողատեսքը /կադաստրային ծածակագիր՝ 09-005-0749-0003-ից/ և 0,005 հեկտար այլ հողատեսքը/ կադաստրային ծածկագիր՝09-002-0153-0005-ից/
2) պետական սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից 0,005 հեկտար «տրանսպորտի օբյեկտների հողեր» /կադաստրային ծածակագրեր՝ 09-005-1098-0001-ից/:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 0,0256 և 0,005 հեկտար մակերեսով հողամասերը, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվության) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
3. Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: