Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 25-ի N9 արտահերթ նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վարձավճարի պարտավորությունը զիջելու մասին
2)Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
4)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: