Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքները բարելավելու, նրա կանոնադրական պարտավորությունների պատշաճ կատարմանն աջակցելու նպատակով, Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1,Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրել «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 8 666 667 (ութ միլիոն վեց հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ հաշվեկշռային ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: