|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2022 թվականի N 140-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 77-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Մեղրի համայքնի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու թվով 4 խմբակցությունների գործունեության ապահովման նպատակով գործավարների հաստիքային միավորները և աշխատավարձերը սահմանելու մասին» N 77-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ 2-րդ կետում «91300 /իննսունմեկ հազար երեք հարյուր/» բառերը փոխարինել «104000 /հարյուր չորս հազար» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
|
Կողմ -9 ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|