Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 137-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2023 թվականի N 137-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով և հաշվի առնելով Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեն`

1) եկամուտների գծով` 1 425 469 383 (մեկ միլիարդ չորս հարյուր քսանհինգ միլիոն չորս հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ,

2) ծախսերի գծով` 1 654 918 488 (մեկ միլիարդ վեց հարյուր հիսունչորս միլիոն ինը հարյուր տասնութ հազար չորս հարյուր ութսունութ) ՀՀ դրամ,

3) դեֆիցիտը (պակասուրդը)` 229 449 105 (երկու հարյուր քսանինը միլիոն չորս հարյուր քառասունինը հազար հարյուր հինգ) ՀՀ դրամ:

2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն N1 հավելվածի:

3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն N2 հավելվածի:

4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N3 հավելվածի:

5.Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) ` համաձայն N4 հավելվածի:

6.Հաստատել համայնքի բյուջեի համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N5 հավելվածի:

7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N6 հավելվածի:

8.Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները:

9.«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին`

1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների,

2) սահմանել, որ համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակների 15%-ը:

10.2024 թվականի բյուջեի եկամուտների գերակատարումը ուղղել հնգամյա ծրագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը:

11.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։


Կողմ -9

ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(30.35 Կբ) Հիմնավորում
(162.50 Կբ) ՈՒղերձ
(118.88 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝Որոշում N05-Ն (15.01.2024թ.), Որոշում N54-Ն (31.05.2024թ.), Որոշում N61-Ն (25.06.2024թ.), Որոշում N71-Ն (30.07.2024թ.), Որոշում N84-Ն (11.09.2024թ.), Որոշում N100-Ն (15.11.2024թ.)
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner