Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի 2023 թվականի նոյեմբերի 21-ի N3 հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականությանը պատկանող տարածքները հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի Քաջարան-Ագարակ հատվածի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի հանրապետությանը օտարելու մասին
2)Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,061 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 26-ի N67-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: