Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածով, հիմք ընդունելով ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի կարծիքը (եզրակացությունը), համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը`
1) եկամուտների գծով` 915,137.200 հազար դրամ
2) ծախսերի գծով` 876,720.3 հազար դրամ:
2. Հաստատել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համաձայն հետևյալ հավելվածների.
1) Համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ առանձին եկամտատեսակների` հավելված N 1
2) Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ գործառնական դասակարգման` հավելված N 2
3) Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ տնտեսագիտական դասակարգման` հավելված N 3
4) Համայնքի բյուջեի հավելուրդի կամ դեֆիցիտի` /պակասուրդի/ կատարման վերաբերյալ հաշվետվությունը` հավելված N 4
5) Համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրների կամ հավելուրդի օգտագործման ուղղությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը` հավելված N 5: