Ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու կանոնակարգի 49-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու Ֆինանսավարկային եվ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրել «Հանրապետություն» խմբակցության անդամ Արթուր Գրիգորյանին։
2.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու Մշակույթի, կրթության, սպորտի, սոցիալական հարցերի, պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրել «Հանրապետություն» խմբակցության անդամ Արևիկ Ստեփանյանին։
3.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու Քաղաքաշինության եվ հողօգտագործման, իրավական եվ ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրել «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտուր Բաղդասարյանին։
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու, դրանց անհատական կազմը հաստատելու եվ Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 19-ի N75-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 87-Ա որոշման հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1, 2, 3 հավելվածների: