Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ սահմանված կարգի 46.2 կետի թ) ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի դեկտեմբերի 28-ին տրված օգտակար հանածոյի արդյունահանման ՇԱԹՎ-29/425 թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի դեկտեմբերի 28-ին տրված NL-425 լեռնահատկացման ակտը, «ԱԿՏԻՎ ԼԵՌՆԱԳՈՐԾ» ՍՊԸ-ի գրավոր հայտը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի Այգեձոր 1-ին փողոց 3 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 11092023-09-0021 վկայական) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության 14,50531 հա հողամասը կառուցապատման իրավունքով մինչև 2036 թվականի հոկտեմբերի 24-ը տրամադրել «ԱԿՏԻՎ ԼԵՌՆԱԳՈՐԾ» ՍՊԸ-ին՝ մեկ հեկտար հողամասի համար սահմանելով 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ տարեկան վճար՝ ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման համար:
2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: