Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Նիկոլայ Միսակի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Ագարակ քաղաք Ազատամարտիկների փողոց 69 հասցեում գտնվող 94,1 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 128 քմ արտաքին մակերեսով գոմը և նրանց համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,08363 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0070-0041, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 25022022-09-0054 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Նիկոլայ Միսակի Հովհաննիսյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի սահմանված գներով.
1) Բնակելի տան համար 30 000 դրամ x 0,1209 x 94,1 քմ =341 301/ երեք հարյուր քառասունմեկ հազար երեք հարյուր մեկ/ ՀՀ դրամ,
2) Գոմի համար 20 000 դրամ x 0,1209 x 128 քմ =309 504/ երեք հարյուր ինը հազար հինգ հարյուր չորս/ ՀՀ դրամ,
3) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 1221 դրամ x 836,3քմ = 1021122 /մեկ միլիոն քսանմեկ հազար հարյուր քսաներկու / ՀՀ դրամ:
4) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: